Դեկտեմբերի 21-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից սուր թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Այնթապ գյուղի 9-րդ փողոցի մի տան հինգ բնակիչ, որոնցից երկուսը` անչափահաս:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 20-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան խոհանոցի ջրատաքացուցիչի օդափոխիչը խափանվելու հետևանքով: Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն