Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ մամուլի խոսնակ. «Ենթասպա Մխիթար Ալումյանը երբեք բնակարանի կարիքավոր չի եղել. նա ունեցել է սեփականություն»

Դեկտեմբեր 23,2019 11:45

Aravot.am կայքում դեկտեմբերի 21-ին «ՊՆ-ն խոստացել է օգնել հինգ երեխաների հորը՝ ենթասպային, բայց…» հրապարակմանն ի պատասխան ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տվեց հետեւյալ մեկնաբանությունը:

«Ենթասպա Մխիթար Ալումյանը երբեք բնակարանի կարիքավոր չի եղել եւ չի կարող լինել, որովհետեւ ինքն ունեցել է սեփականություն: Զինծառայողների մասին ՀՀ օրենքը ասում է, որ բնակարանի հերթագրման կարող են կանգնել այն զինծառայողները, որոնք ունեն բնակարանի կարիք՝ անօթեւան են: Նա անօթեւան չէ, նա ունեցել է սեփական բնակմակերես: Թե այդ բնակմակերեսը նրա ընտանիքի անդամների քանակին համապատասխանում է, թե ոչ, ցավոք սրտի ՀՀ օրենքներով դա հաշվի առնված չէ: Հնարավոր է՝ ենթասպայի բնակմակերեսը փոքր է: Բայց դա հիմք չէ, որ նա բնակարան պահանջի պետությունից:

Նա պաշտպանության նախարարից բնակարան է պահանջում: Կներեք, բայց պաշտպանության նախարարի գրադարակում բնակարանների բանալիներ չկան, որ իր հայեցողությամբ, առանց օրենքի կետերը հաշվի առնելու տներ բաժանի:

Հաջորդը: Նրան ոչ ոք խնդիրը լուծել չի խոստացել: Այս հարցով նա ստում է: Նրան ասվել է՝ Մխիթար,կփորձենք լուծել, կփորձենք աջակցել, կփորձենք այլ ճանապարհներ գտնել: Ու դա եղել է այն, որ նախարարությունը օգնելու պատրաստակամ շինարարական կազմակերպություն է գտել, որպեսզի նրա տունը վերանորոգվի, պայմանները բարելավի: Բայց ով գնացել է նրա տուն չափ ու ձեւ անելու, համաձայնության չեն եկել եւ հիասթափված հեռացել են: Իսկ թե ինչի՞, չխորանանք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031