Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինադադարի փաստաթղթի տակ այդ «համայնքի» ստորագրությունը չկա»

Դեկտեմբեր 23,2019 13:30

«Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» անունից Ալիեւն արդեն իսկ բանակցում է

«Նրանց հարցը նախկինում էլ է եղել: Հիմա ակտիվացել են, որովհետեւ հայկական կողմն էլ ակտիվացրել է Արցախի՝ բանակցային սեղանի շուրջը մասնակցություն ունենալու հարցը»,-ՀՅԴ բյուրոյի հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն «Առավոտ»-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանում Ադրբեջանից հնչող ակնարկները՝ այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներին հակամարտության կարգավորման բանակցություններում ներգրավելու պահանջի վերաբերյալ:

Կիրո Մանոյանի բնորոշմամբ. «Նրանք փորձում են հավասարություն դնել, բայց, բնականաբար, հավասարություն չի կարող դրվել, որովհետեւ, նախ, զինադադարի փաստաթղթի տակ այդ «համայնքի» ստորագրությունը չկա: Բացի այդ, նրանք արդեն իսկ ունեն բանակցություններում իրենց ներկայացուցչին՝ Իլհամ Ալիեւին: Իսկ արդյունավետության տեսանկյունից նրանց մասնակցությունն անիմաստ է: Եթե ուզում են մասնացել, իրենց պատվիրակության հետ թող բերեն, բայց բանակցությունների կողմ չեն կարող լինել: Եթե իհարկե պատվիրակության մասին է խոսքը: Բայց եթե սեղանի շուրջ են նստում ՀՀ վարչապետը, Ադրբեջանի նախագահն ու Արցախի նախագահը, այդ համայնքն այդտեղ ի՞նչ է անելու: Այն դերակատարում չունի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031