Դեկտեմբերի 22-ին, ժամը 17:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել Մայիս Հ.-ի (ծնված 1938 թ.) մասամբ այրված դին:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ