Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրախ եմ, որ գործող կառավարությունն անշեղորեն իրականացնում է ՀՀ զինված ուժերի արդիականացման և զարգացման երկարաժամկետ ծրագիրը․ Արտակ Զաքարյան

Դեկտեմբեր 22,2019 21:12

Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարեց (հրապարակելով ՖԲ իր էջում) ռուսական արտադրության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով ՀՀ ԶՈՒ-ն համալրելու մասին: Սա կարևոր համալրում է:
Տարիներ շարունակ մեր Զինված ուժերն ինտենսիվ կերպով համալրվել են տարբեր նշանակության սպառազինությամբ և տեխնիկայով:

Ուրախ եմ, որ գործող կառավարությունն անշեղորեն իրականացնում է ՀՀ զինված ուժերի արդիականացման և զարգացման՝ նախկինում մշակված ու հաստատված երկարաժամկետ ծրագիրը:

Բնականաբար, հրապարակման ենթակա չէ, թե հաջորդ ձեռքբերումներն ինչ են լինելու: Միայն կարող եմ ասել, որ 2018-2024թթ. ԶՈՒ արդիականացման ծրագիրը ժամանակին ու պատշաճ կերպով իրականացնելուց հետո, մենք ունենալու ենք նոր որակի, ժամանակակից պաշտպանական ու հարձակողական կարողություններով համալրված ազգային բանակ:

Հ․Գ․
ՏՈՐ-Մ2ԿՄ զենիթահրթիռային համալիրը նախատեսված է կարևորագույն ռազմական ու պետական օբյեկտներն ուղղաթիռների և ինքնաթիռների հարվածներից, թևավոր, հակառադիոտեղորոշիչ ու այլ կառավարվող հրթիռներից, ավիառումբերից ու անօդաչու թռչող սարքերից պաշտպանելու համար։ Համակարգը օդային թիրախները հայտնաբերում է շուրջ 32 կմ հեռավորությունից, միաժամանակ կարող է հսկել մինչև 10 թիրախ ու միաժամանակ հարվածել մինչև 4 թիրախի։

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՆԱԽԿԻՆ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031