Հայաստանի ուժեղագույն ծանրորդները Քաթարում մասնակցում են օլիմպիական վարկանիշային մրցաշարի:
Այսօր գերազանց մրցելույթ է ունեցել կանանց հավաքականի անդամ 87 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը: Նա պոկել է 105 կգ, հրել՝ 127 կգ եւ երկամարտի 232 կգ արդյունքով բարձրացել պատվո պատվանդանի առաջին աստիճան:
Տաթեւից առաջ Հայաստանի կանանց հավաքականի երկրորդ անդամը՝ 59 կգ քաշային Իզաբելա Յայլյանը, երկամարտում ցույց էր տվել 201 (90+111) կգ արդյունք եւ զբաղեցրել 6-րդ հորիզոնականը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ