Դեկտեմբերի 22-ին, ժամը 16:18-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գետարգել գյուղում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով եկեղեցուն հարակից բլրակից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ Հրաչյա Հ.-ն (ծնված 1992 թ.) բարձրացել է Գետարգել գյուղի Ավազահանքի մոտ գտնվող բլրի վրա (մոտ 50 մ) և սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով բլրից:
Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է փրկարարների և ոստիկանության Կոտայքի բաժնի պետի կողմից:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ