Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխեքին լարել էին մոր դեմ»․ հարևանուհին՝ Մեծ Սեպասարում 27-ամյա կնոջ ինքնասպանության մասին

Դեկտեմբեր 22,2019 15:00

Երեկ Շիրակի մարզի Աշոցք համայնքի Մեծ Սեպասար բնակավայրում հայրական տանն  ինքնասպան էր եղել 27-ամյա Գ․ Պ-ն, նա կախվել էր տուկի թելով։

Aravot.am-ի հետ զրույցում  պատկից հարևանուհին պատմեց, որ նա ամուսնացած է եղել Սպիտակի գյուղերից մեկում, երկու երեխաներ ունի՝ մեկը երեք տարեկան, մյուսը՝ 2-րդ դասարան։ Վերջերս էր ամուսնալուծվել, երեխաներին զրկել էին մորից, ավելին, ըստ հարևանուհու, լարել էին մոր դեմ։

«Նա ինքը երեխա էր, քնքուշ՝ փոքրամարմին, կենսախինդ, խելքը գլխին մի աղջիկ, ամուսինը վերջերս բերել էր, թողել գյուղում ու գնացել էր։ Մի ամիս  կա՝ ինչ ամուսնալուծվել էին, Գայանեն դատ էր տվել՝ իր երեխեքին պահանջելու,մի ամիս է՝ ընկած էր դատարանները, ամուսինը չէր տալիս երեխեքին։

Աղջիկը մեր աչքի առաջ մեծացած է, նա առողջական  ոչ մի խնդիր չուներ, բայց ընտանեկան անախորժություններ եղել են, գիտեինք, որ ամուսնու տանը միշտ էլ  լավ չեն վերաբերվել իրեն։ Էնպես էին արել, որ Գայանեն գնում էր երեխեքին տեսնելու, երեխեքը պահ էին մտնում մորից, նրանք էլ փոքր են, մեկը՝ մանկապարտեզի փոքրիկ աղջիկ, մյուսն էլ՝ 3-րդ դասարան, ի՞նչ պիտի հասկանան էդ երեխեքը։

Խեղճ երեխեն էլ ընկճված,  մտածեց, որ արդյունքի չի հասնի, ինչ օրը պիտի գցեն իրեն, ինքն էլ թիկունք չունի, մի մայր ունի, որը ոտքից հաշմանդամ է, դիմեց նման քայլի։

Ամանորյա տոպրակներն էլ եկավ, ինձանից առավ, թե պիտի գնամ երեխեքին տեսնեմ։ Ու երկրորդ օրն իմացանք, որ էդպես է եղել․․․ Դեռ երեխուն չեն բերել, մարդ չի էլ կարող գնա, էդ վիճակում տեսնի։ Ախր ինքն իրենով երեխա, նուրբ աղջիկ, դուք որ երեխեքին ձեռքից վերցրել եք, բա կխելագարվի, ի՞նչ կլինի, դա անելու բան չէր․․․ Ընտիր, յուրահատուկ երեխա էր Գայանեն»,-հուզված պատմեց հարևանուհին։

Աղջկան  Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց են տեղափոխել՝ կյանքը փրկելու, սակայն չի հաջողվել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031