Shamshyan.com – երեկ՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 01։45-ին Երևան-Մոսկվա թիվ 1869 չվերթով մեկնող ուղևորներից մեկի ուղեբեռում հայտնաբերվել է կասկածելի իր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ ուղևորը եղել է Երևան քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Սամվել Ուզունյանը, ով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործով դատավորն է եղել։
Shamshyan.com-ը փորձում է պարզել, թե ինչ կասկածելի իր է հայտնաբերվել Ս. Ուզունյանի մոտ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: