Երևանում հերթական սրբապղծությունն է տեղի ունեցել։ Ժամը 16։50-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի բնակիչ Նարինե Ռշտունին այցելել է Դավիթ Բեկի փողոցում գտնվող կենտրոնական գերեզմանատանը հուղարկավորված իր երջանկահիշատակ հոր՝ հայտնի փաստաբան Ռուբեն Ռշտունու գերեզմանը և հայտնաբերել այն սրբապղծված։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն. Ռշտունին, ով նույնպես փաստաբան է, հայտնաբերել է, որ անհայտ անձը կամ անձինք գերեզմանից գողացել են բազալտե խնկամաններն ու ծաղկամանները։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում