Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ երկրների քաղաքացիները կենսաթոշակ կստանան միության այլ անդամ-երկրում աշխատանքի համար

Դեկտեմբեր 21,2019 22:10

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները ստորագրել է Աշխատողների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիր, որով Միության անդամ երկրների քաղաքացիները կենսաթոշակ կարող են ստանալ այլ անդամ երկրում աշխատանքի համար:

«Փաստաթղթի՝ ուժի մեջ մտնելուց հետո Միության աշխատողները կենսաթոշակ կստանան ոչ միայն իրենց հայրենիքում, այլև ԵԱՏՄ այլ երկրներում աշխատանքի համար: Հանձնաժողովը Միության պետությունների հետ 2014թ-ից աշխատել է Համաձայնագրի նախագծի վրա»,- «Ռուսարմինֆո»-ին ասել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Յուրաքանչյուր պետություն կենսաթոշակ կվճարի ըստ իր օրենսդրության, արդեն սահմանվել են այն կենսաթոշակների տեսակները, որոնց վրա համաձայնագիրը կտարածվի:

Նաև նշվում է, որ մինչ այժմ Միության անդամ երկրներում կենսաթոշակային համակարգերի տարբերությունների պատճառով աշխատանքային միգրանտների կենսաթոշակային իրավունքները ձևավորվում էին ոչ բոլոր երկրներում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031