«Չեք տեսնո՞ւմ տպավորությունները: Նույն տպավորությունն է, ինչ դուք եք տեսնում»,-հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչ տպավորություններ ստացավ տոնական միջոցառումից:
Հարցին՝ «արժե՞ր 320 միլիոն հատկացնել», նա այսպես պատասխանեց. «Որ հատկացրել ենք, ուրեմն՝ արժեր»:
Հիշեցնենք, որ Քաղաքապետարանն այս տարվա տոնական միջոցառումների համար ծախսել է 325 միլիոն դրամ, որի զգալի մասը հատկացրել է Կառավարությունը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ