Դեկտեմբերի 21-ին, ժամը 16:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի շուկայի տարածքում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:32-ին, մարվել` 17:05-ին:
Տիգրան Մեծի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում գտնվող չշահագործվող վագոն-տնակը (մոտ 15 քմ) ամբողջությամբ այրվել է:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ