Երկուշաբթի տեղի կունենա «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նիստը, որի ընթացքում կորոշվի՝ Դավիթ Խաժակյանը հետ կանչվելո՞ւ է Երեւանի ավագանու«Լույս» խմբակցությունից, թե ոչ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Խաժակյանը: «Կարծում եմ՝ այս հարցի շուրջ իմ եւ կուսակցության կարծիքը նույնական են: Հետեւություններն են տարբեր, երկուշաբթի կոնսենսուսային որոշում կկայացվի»,-նշեց Դավիթ Խաժակյանը:
Հիշեցնենք, որ դաշինքի կազմում են նաեւ «Հանրապետություն» կուսակցության երկու անդամները՝ Անի Խաչատրյանն ու Թեհմինա Վարդանյանը: Դավիթ Խաժակյանի փոխանցմամբ՝ կուսակցության որոշումը կքննարկի նաեւ ավագանու իր գործընկերների հետ, որովհետեւ նրանց կարծիքը կարեւոր է համարում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ