Լրահոս
Օրվա լրահոսը

Լեոնիդ Ներսիսյան. Հայ-ռուսական ռազմական արդյունաբերության զարգացման լավ հիմք կա

Դեկտեմբեր 21,2019 14:49

Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան, ըստ Միջազգային հարցերով ռուսական խորհրդի  փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի, կարող է լավ հիմք դառնալ հայ-ռուսական ռազմական արդյունաբերության զարգացման համար, քանի որ ռազմաբազայում կա բավական մեծ թվով վերանորոգման կարիք ունեցող զինտեխնիկա, որը ՌԴ տեղափոխել եւ ետ բերելը բավական ծախսատար կլինի: Ուստի, նպատակահարմար է, որ դրանց վերանորոգումը իրականացվի Հայաստանում:

Այսօր Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած  «Հայ-ռուսական հարաբերությունները 2019 թվականին. Հնարավորությունների նոր պատուհան» թեմայով քննարկման ժամանակ, «Ռուսաստանը եւ Հայաստանը տարածաշրջանային անվտանգության համակարգում» վերտառությամբ ելույթում փորձագետը, մասնավորապես ասաց, որ հայ-ռուսական ռազմարդյունաբերական զարգացումը հնարավոր է իրականացնել Չարենցավանում գտնվող գործարանում:

Այլ մանրամասները`տեսանյութում

«Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում պահպանվող անկայունությունը, որտեղ Ռուսաստանն այսօր հանդիսանում է գլխավոր դերակատարներից, իսկ Հայաստանը, փաստացի, այդ տարածաշրջանի մաս է հանդիսանում, ռազմական ոլորտում Մոսկվայի և Երևանի փոխգործակցության խորացումը դառնում է էլ ավելի կարևոր»,- ասաց փորձագետը`հավելելով, որ ինչպես բազմաթիվ երկկողմ համագործակցության ձևաչափերը, այնպես էլ երկու երկրների ներկայությունը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում ճիշտ մոտեցման դեպքում կարող են հնարավորություն ընձեռել համատեղ գործունեության արդյունավետությունը բավականին բարձրացնելու համար: «Ավելին, հայ-ռուսական հարաբերությունների արդիականացումը հնարավորություն կտա նոր բազմակողմ հարաբերություններ ձևավորել` թիրախավորելով նոր ոլորտներում ու ձևաչափերում համագործակցության զարգացումը: Դա, իր հերթին, թույլ կտա անվտանգության ոլորտում տարածաշրջանային նոր խաղացողներ ներգրավել, այդպիսով ամրապնդելով արդեն իսկ գոյություն ունեցող ձևաչափերը»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031