Զիծառայողների, սպաների բողոքների հարցերով զբաղվող ՊՆ սպա Ցոլակ Խաչատրյանը այցելել է ՊՆ վարչական շենքի մոտ գտնվող ՊՆ-ի ենթասպա Մխիթար Ալումյանին:
Ցոլակ Խաչատրյանը Aravot.am-ին տեղեկացրեց. «Իր հասանելիքը պահանջող զինծառայողը բնակարանի լուրջ խնդիր ունի: Նա հինգ երեխա ունի, որոնցից երկուսը հաշմանդամ են: Մխիթարը մի քանի ամիս առաջ էլ եկել էր ՊՆ և իրեն խաբելով, խոստումներ տալով ուղարկել են տուն, որ կլուծեն նրա հարցը:
Բայց մինչ օրս չեն լուծել: Բացի դրանից Արծրուն Հովհաննիսյանը վերջերս լրատվական միջոցներից մեկով փաստաթուղթ էր հրապարակել, որ իբրև Մխիթարին 600.000 դրամ գումար են տրամադրել: Ես հիմա Մխիթարի կողքին եմ, եւ նա ասում է` նման բան չի եղել: Փաստորեն ինչ-որ մեկն այդ գումարը գրպանել է: Մխիթարն ասում է` ՊՆ-ի աշխատակիցներին կարգադրվել է, որ նույնիսկ ջուր իրեն չտան: ՀՀ ՊՆ-ի ղեկավարությունը կոնկրետ որոշել է զինծառայողներին վարի տա, Սահմանադրական դատարանի դատավորներին չաշխատելու համար պատրաստեն տարեկան 80 միլիոն գումար ցփնեն քամուն, վարչապետի աղջկան թազա մեքենա գնեն, իրենց պարգևատրումներ ու աշխատավարձներ բարձրացնեն, իսկ զինծառայողներին հասանելիքը տրամադրելու ո՛չ ցանկություն, ո՛չ էլ գումար չունեն»:
Կարդացեք նաև
Ռ.Մ.