Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանին հաջողվում է Հայաստանը զերծ պահել Արժույթի միջազգային հիմնադրամի «ցանցում» հայտնվելու հեռանկարից. Վլադիմիր Լեպյոխին

Դեկտեմբեր 21,2019 13:56

ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինի կարծիքով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա կառավարությանը հաջողվում է պահպանել Հայաստանի տնտեսական անկախությունը: Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած  «Հայ-ռուսական հարաբերությունները 2019 թվականին. Հնարավորությունների նոր պատուհան» թեմայով քննարկման ժամանակ Վլադիմիր Լեպյոխինն անդրադարձավ հետհեղափոխական Հայաստանի տնտեսական իրավիճակին եւ ԵԱՏՄ-ում տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

Ըստ նրա, ՀՀ հետհեղափոխական իշխանություններին հաջողվում է Հայաստանը զերծ պահել Արժույթի միջազգային հիմնադրամի «ցանցում» հայտնվելու հեռանկարից, ի տարբերություն Ուկրաինայի, որն իր կարծիքով, փաստացի սնանկ վիճակում է հայտնվել:

Այլ մանրամասները` տեսանյութում

Փորձագետը կարեւորում է, որ անկախ նրանից, թե ի՞նչ էլ տեղի ունենա մեր երկրներում, ի՞նչ արտաքին քաղաքական կոնյուկտուրա է ձեւավորվում Հայաստանի եւ ՌԴ-ի շուրջ` հայ-ռուսական բարեկամությունը շարունակում է անսասան մնալ:

Անդրադառնալով հոկտեմբերի 1-ին, Հայաստանում կայացած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին՝ Վլադիմիր Լեպյոխինն ասաց, որ այն ԵԱՏՄ-ի զարգացման կարեւոր հիմք դարձավ:

Հիշեցնենք, այդ նիստի շրջանակում ստորագրվել է ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Ընդլայնված կազմով նիստին մասնակցում էին նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:

Բանախոսն անդրադարձավ նաեւ երեկ, Սանկտ Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին, որտեղ դրական գնահատվեց Հայաստանի չորս տարի տեւած նախագահությունը ԵԱՏՄ-ում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031