Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Պետրոսյան․ Համատարած թշնամանքի մթնոլորտ է սերմանվել, և այս իրավիճակը իշխանության պատասխանատվության տիրույթում է․ «Փաստ»

Դեկտեմբեր 21,2019 12:34

Երկրում առկա մթնոլորտը, դրանից բխող խնդիրները, ըստ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի, փոխկապակցված են։

Նրա խոսքով, այսօր այլախոհությունը ճնշելու խնդիրը միայն քաղաքական հարթությամբ չի սահմանափակվում, այլ դրսևորվում է նաև հասարակական դաշտում, իսկ օրինակները բազմաթիվ են։

«Իշխանությունը տառապում է անսխալական լինելու գաղափարով և բացահայտ անհանդուրժողականություն է դրսևորում քաղաքական այլախոհության նկատմամբ։

Իշխանության քիմքին ոչ հաճո կարծիքի հանդեպ նման անհանդուրժողականություն երբևէ չի եղել։

Բայց այստեղ ես տեսնում եմ իշխանության ապիկարությունը. թուլության ապացույց է, երբ թե՛ քաղաքական, թե՛ միջանձնային հարաբերություններում որևէ մեկը պատրաստ չէ լսել դիմացինին։ Դրա համար համատարած թշնամանքի մթնոլորտ է սերմանվել, և այս իրավիճակը իշխանության պատասխանատվության տիրույթում է։

Իսկ այդ մթնոլորտն ունի նաև իր տնտեսական հետևանքները։

Ազդում է պոտենցիալ ներդրողների կողմից ներդրումներ իրականացնելու ցանկության վրա։ Ով տեսնի, որ մի երկրում կա բացահայտ թշնամանքի, այլակարծությունն այսպես գնդակահարելու, հետապնդելու մթնոլորտ, երբեք այդ երկիր ոտք չի դնի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց պատգամավորը։ Խոսելով վերոնշյալ մթնոլորտի վտանգավորության մասին՝ նա նկատեց.

«Երբ ոչ միայն քաղաքական, այլև հասարակական գործիչները, առանձին քաղաքացիներն, օգտվելով Սահմանադրությամբ վերապահված իրենց կարծիքը ազատորեն արտահայտելու և այն պնդելու իրավունքից, ասում են մի բան, որն իշխանության սրտով չէ, ենթարկվում են գրոհի, հարձակման, ինչն ամոթալի է։

Վատ պատմություն է կերտվում, վատ ավանդույթներ են ձևավորվում։ Ես մտավախություն ունեմ, որ Հայաստանում թշնամանքի մթնոլորտն այնքան կխորանա, որ այլևս հետդարձի հնարավորություն չի լինի, և կլինեն քաղաքացիական բախումներ»։

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031