Լրահոս
Օրվա լրահոսը

Երկակի ստանդարտներ, որոնք հանրությունը շատ լավ տեսնում է ու արձանագրում․ «Հրապարակ»

Դեկտեմբեր 21,2019 12:27

Հեղափոխությունից հետո մեր երկիրը հայտնվեց խորը հակասությունների ու հանրային տարաձայնությունների դաշտում։ Ոչ միայն սեւերի-սպիտակների բաժանում՝ այն պարագայում, որ հեղափոխության կարգախոսներն էին թավիշն ու համերաշխությունը, այլեւ՝ հակասական որոշումների ու տրամադրությունների տոտալ գերիշխանություն։

Մի կողմից՝ պայքար ատելության խոսքի դեմ, մյուս կողմից՝ ատելության խոսքի տարածում հենց կառավարության շենքից ու կառավարական առանձնատնից։ Մի կողմից՝ աշխատելու, երկիրը ծաղկեցնելու, աղքատությունը գլխում հաղթահարելու կոչեր, մյուս կողմից՝ առանց որեւէ պատճառաբանության մարդկանց աշխատանքից ազատելու, կրճատելու, եղած կադրերին չօգտագործելու միտում։

Մի կողմից՝ բանակին ու Անվտանգության ծառայությանն ուղղված գովեստի խոսքեր, մյուս կողմից՝ անվտանգության եւ բանակի գեներալների հետապնդումներ, վարկաբեկումներ։ ։

Սրանք երկակի ստանդարտներ են, որը հանրությունը շատ լավ տեսնում է ու արձանագրում։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031