«Եկել է մեր առաջ նոր խնդիրներ դնելու ժամանակը։ Այսօր, երբ ՀՀ զինված ուժերը սպառազինության եւ մարտունակության զարգացման նոր փուլ են մտել, ինտելեկտուալ աշխատանքը պետք է դառնա ԶՈՒ զարգացման կարեւոր առանձնահատկություններից»,-Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 25-ամյակի առթիվ միջոցառման ընթացքում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ բանակը պետք է մարտունակ լինի ինտելեկտուալ առումով։ Նկատի ունեմ, որ այն պետք է լինի աշխարհի ամենաինտելեկտուալ բանակներից մեկը։ Սա է խնդիրը, որն առաջադրել ենք եւ իրար հետ պետք է լուծենք»,-համոզմունք հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ