Լրահոս
Օրվա լրահոսը

Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա են copy-paste-ի դեպքեր. «Ժամանակ»

Դեկտեմբեր 21,2019 11:40

Երկու տասնամյակից ավելի տևած վախի, ահաբեկումների մթնոլորտից թոթափված Հայաստանում այսօր մարդիկ չեն վախենում բարձրաձայնել տարբեր ոլորտներում տիրող չարաշահումների, յուրացումների, թերացումների մասին։ Այդ բացահայտումները, որքան էլ երբեմն ցնցող, աղմկահարույց են լինում, որքան էլ ցավագին են ընդունվում հասարակության կողմից, այնուամենայնիվ, վկայում են հասարակության առողջացման միտումների մասին։

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչ են պատրաստվում անել գրագողության մասին բարձրաձայնվող ատենախոսությունների հեղինակների հետ, ի՞նչ քայլեր են անելու, որպեսզի ապագայում հնարավորինս բացառվեն դրանք։ Եվ մենք էլ հետագայում ընդօրինակենք եվրոպական այն երկրներին, որտեղ նույնիսկ 80-ականներին կատարված գրագողության փաստեր են հայտնաբերում, և պաշտոնյային հեռացնում աշխատանքից։

Ամիսներ շարունակ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները, «Հանուն որակյալ կրթության» նախաձեռնության անդամներն ահազանգում են, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա են copy-paste-ի դեպքեր։ Ինքը՝ Դիանա Գալոյանը, արձագանքելով այդ հրապարակումներին, հայտարարեց․ «Ներկայիս կառավարությունը օբյեկտիվորեն անընդունելի է համարում ոչ բարեխիղճ գիտական վարքագիծը, որին պատշաճ գնահատական չի տրվել նախկինում, սակայն օրենսդրական բացի պատճառով սույն խնդիրը դեռ մնում է առկախված: Ուստի ինքս եմ գրավոր դիմում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանին՝ հանձնաժողով ստեղծելու, իմ դոկտորական ատենախոսությունը ուսումնասիրելու և համապատասխան գնահատական տալու խնդրանքով»:

 

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031