Լրահոս
Օրվա լրահոսը

Մոդեստ Կոլերով. Ադրբեջանը իրեն չի հայտարարել ՀԱՊԿ-ի թշնամի, ուստի ՀԱՊԿ շրջանակում Ադրբեջանի նկատմամբ ճնշում պահանջել չի հաջողվում. «168 ժամ»

Դեկտեմբեր 21,2019 11:30

«Մենք վաղուց տեսել ենք, բոլորս գիտենք, որ երկկողմ բանակցությունները՝ իրենց ինտենսիվությամբ, երկարատևությամբ, ակնհայտորեն ունեն ոչ պաշտոնական օրակարգ: Դա ոչ պաշտոնական օրակարգ է՝ մեծ, խոշոր, դա գաղտնի է պահվում բոլոր արտաքին կողմերից, և կարելի է ենթադրել, որ իրական երկկողմ հարաբերությունները՝ Հայաստան-Ադրբեջան, ավելի բարդ են, ավելի բազմաշերտ են, քան թվում է պաշտոնապես»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:

Նա նշել է նաև, որ չկա Լավրովի պլան, ինչպես պնդում է Մամեդյարովը: «Դա սուտ է, ընթանում են երկարատև, ինտենսիվ բանակցություններ, հենց այդ պատճառով Հայաստանը չի մեղադրում Ադրբեջանին ագրեսիայի մեջ, որպեսզի շարունակվեն երկարատև ինտենսիվ բանակցությունները»,- ասել է նա:

Հարցին էլ, թե ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Բիշքեկում Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գործընկերներին կոչ էր արել չվաճառել սպառազինություն Ադրբեջանին, ինչպիսի՞ն կլինի այս կոչի ազդեցությունը, նա պատասխանել է.

«Պաշտոնական արձագանքներ եղել են արդեն Լավրովի, Կոսաչյովի կողմից, նրանք նշել են, որ Ռուսաստանը հետաքրքրված է հավասարակշռության պահպանմամբ: Իսկ Ադրբեջանը իրեն չի հայտարարել ՀԱՊԿ-ի թշնամի, ուստի ՀԱՊԿ շրջանակում Ադրբեջանի նկատմամբ ճնշում պահանջել չի հաջողվում»:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031