Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարի 1-ից կարեւոր փոփոխություն է սպասվում վարորդների համար․ «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 21,2019 11:22

Հունվարի 1-ից կարեւոր փոփոխություն է սպասվում վարորդների համար: Ներդրվել է ճանապարհային երթեւեկության կանոնակարգման բալային համակարգ, որը մեծ աղմուկ է հանել քաղաքացիների շրջանում։ Եվ հենց դա է պատճառը, որ օրենսդրական փաթեթի հեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը դեկտեմբերի 23-ին խորհրդարանում նախատեսում է քննարկում շահագրգիռ կողմերի հետ:

Ընդ որում, նշենք, որ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի ընդունումից հետո «Վարորդի ընկեր» ՀԿ-ն դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որ վերջինս դիմի ՀՀ Սահմանադրական դատարան՝ պարզելու, թե արդյոք ընդունված օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը:

Նշենք, որ այս օրենքի փոփոխությամբ քաղաքացիները պետք է Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից տուգանքը վիճարկելու համար դատարանին վճարեն 4000 դրամ պետտուրք: Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու հունվարի 1-ից։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031