«Հայաստանում որևէ բան չի քաղաքականացվում, այլ հարմարեցվում է իշխող խմբին: Հանրային խորհուրդն էլ կարող է հարմարեցվել այդ խմբի նպատակներին՝ առանց հասկանալու, թե որն է գաղափարախոսությունը»,- մեզ հետ զրույցում ասել է Հանրային խորհրդի անդամ Լարիսա Ալավերդյանը՝ ընդգծելով՝ հրաժարվելու է ՀԽ անդամակցությունից:
Նա ընդգծել է, որ իր որոշումը բացարձակ կապ չունի ՀԽ նոր նախագահ Ստյոպա Սաֆարյանի նշանակման հետ. «Այս մեկ տարվա ընթացքում որոշ բաներ կային, որոնք ինձ վրդովվեցրել են: Խոսքը Վազգեն Մանուկյանի արտահայտած պարզ, շիտակ կարծիքի մասին է, որը հիմք դարձավ, որ վարչապետը խռովի նրանից: Վարչապետը չէր պատասխանում նրա զանգերին, աշխատանքային ռեժիմ չեն մտել»:
Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում