Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի տուժողին, ըստ ոստիկանության, կաշառք առաջարկած Քոչարյանի աջակից․ Այս բոլոլան արված է մի բանի համար, որպեսզի ազդեն դատավարական պրոցեսի վրա․ «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 21,2019 10:49

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը, որն ըստ ոստիկանության կողմից երեկ հրապարակված տեսանյութի՝ Մարտի 1-ի գործով տուժողին գումարի եւ հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել, Վարուժան Մկրտչյանն է:

Վերջինս երեկ ՀԺ-ի հետ զրույցում իրեն ներկայացրել է որպես «հանրային մարդ», «պրակտիկ ռեալ պոլիտիկ», որը Քանաքեռում գտնվող իր գրասենյակում քաղաքացիների է ընդունում, լսում նրանց, իր քաղաքական հայացքներն արտահայտում: Մեր թղթակցի հետ զրույցում նա ընդունել է, որ տեսանյութում պատկերված անձը ինքն է, գրասենյակը՝ իրենը: Ասել է, որ տեսանյութում երեւացող մյուս անձին ճանաչում է շուրջ 30 տարի, սակայն նրան կաշառք չի առաջարկել: Ինչ վերաբերում է ապագայում պաշտոնի առաջարկին՝ այն չի հերքել: Չի հերքել նաեւ, որ իր գրասենյակում զենքի նմանվող առարկա եղել է, սակայն ասել է, որ այն «սուվինիր» է: «Ով որ բերել էր, նա ա տարել: Իմ ընկերներից մեկը, ասում էր՝ կուզե՞ս մոտդ մնա, ասել եմ՝ չէ: Երբ ուզենամ, կբերի, ինչի՞ մասին ա խոսքը»,- ասել է Մկրտչյանը: Նշենք, որ ՀԺ-ին հայտնի է դարձել նաեւ Մարտի 1-ի գործով այն տուժողի անունը, որին, ըստ ոստիկանության տեսանյութի՝ կաշառք է առաջարկում Քոչարյանի աջակիցը: Տուժողի անունը չենք հրապարակում հասկանալի պատճառներով:

Ստորեւ՝ մեր զրույցը.

– Պարոն Մկրտչյան, Ոստիկանությունը հայտարարել է, որ ձեր գրասենյակ եք հրավիրել Մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից եւ չներկայանալ դատական նիստերին… Ի՞նչ կասեք այս մասին:

– Դե չկա տենց բան: Իմ դռները բոլորի առջեւ բաց են, ես հանրային մարդ եմ. եթե իմ դուռը փորձեն բացել, ներս մտնել, փորձեն մի բանից խոսել, լսեն մի բանի մասին…

– Ինչպե՞ս է այդ մարդը իմացել ձեր մասին, ո՞նց է որոշել, որ ձեզ պետք է պատմի:

– Էդ մարդը չի եկել էդ բանը պատմելու համար, էդ մարդը բացի էն, որ ինչ-որ բան փորձել է ինձ պատմի, ինքը ինչ պատմել է, նա էլ լսել է: Բանը նրանում է, որ ես էդ մարդուն երկար տարիներ եմ ճանաչում, պրիչո՞մ մարտի 1:

– Որտեղի՞ց եք ճանաչում:

-Դե ճանաչում եմ, նորից եմ կրկնում՝ հասարակության մարդ եմ:

– Ո՞վ է նա:

– Քանի որ այսօրվա դրությամբ գործը քննության է առնված, ես չեմ փորձելու խոչընդոտել, ոչ էլ փորձելու եմ անուններ տալ, դա ինձ հարիր չի: Ուղղակի մի բան կասեմ, այս ամենը, այս բոլոլան արված է մի բանի համար, որպեսզի ազդեն դատավարական պրոցեսի վրա: Երբ դատավորն անցավ այն փուլին, որ հրապարակվի վճիռը, երեկվա կատարվածը, կցորդված վիդեոզապիսները, ուղղակի ձեւով կապել այս ամենը, բերել… դա միայն իշխանությունների ձեռագիրն է: Նպատակը մեկն է՝ Ռոբերտ Քոչարյանին պահել անազատության մեջ, ապօրինի ձեւով:

– Դուք այդ անձին գումար առաջարկե՞լ եք:

– Բացարձակ, ի՞նչ գումարի առաջարկի մասին ա խոսքը: Գումար իրեն առաջարկել է պետությունը, որ պետք է ստանա: Մենք ինչի՞ համար առաջարկենք:

– Ըստ հաղորդագրության, դուք էլ ասել եք՝ ես էդ գումարը կտամ՝ ցուցմունքը փոխելու դիմաց:

– Իմ բերանից արտաբերած տենց արտահայտություն կա՞:

– Հաղորդագրությունում նշված է՝ «Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել Մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից եւ չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի»:

– Ոստիկանությունը շատ էլ որ ասում է:

– Այսինքն հերքո՞ւմ եք:

– Միանշանակ:

 

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031