Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն «որդեգրումների» գործակալի և ձերբակալվածների հաշվեհամարներին միաժամանակ արված ահռելի չափի փոխանցումներն է ֆիքսել․ «168 ժամ»

Դեկտեմբեր 21,2019 10:18

168.am-ին մանրամասներ են հայտնի դարձել որդեգրումների աղմկահարույց քրեական գործից։ Պարզվում է՝ տասնյակ տարիներով երեխաների վաճառքի մասին ասեկոսեներից հետո խճճված կծիկը բացվել է «որդեգրումների» գործակալին գաղտնազերծելու միջոցով: Նա չի ունեցել պաշտոն, այս անձի ստորագրությունն առկա չէ ուսումնասիրվող նյութերում, բայց նա գործոն է եղել, կատարել է «կուրատորի» գործառույթ։

Առաջինն ԱԱԾ-ն այս գործակալի և ձերբակալվածների հաշվեհամարներին միաժամանակ արված ահռելի չափի փոխանցումներն է ֆիքսել, որը, ըստ մեր աղբյուրների, առանձին դեպքերում հասնում է մինչև 650 հազար դոլարի։

Այնուհետև տևական ժամանակ ուսումնասիրվել են նրանց հետ փոխկապակցված հարաբերություններն ու կոնտակտները։ Շղթայական կապով մի քանի տասնյակը գերազանցող երեխաների ապօրինի որդեգրման կասկածելի հիմքեր են ի հայտ եկել, կեղծված փաստաթղթեր, երեխայի վաճառքի դեպքեր։

Ըստ այդմ, ենթադրվում է, որ գործում ներգրավված անձանց ընդլայնվող շրջանակը ներառում է բժիշկներ, համայնքային ծառայողներ, պետական պաշտոնատար անձինք (այդ թվում՝ գործող) և ոստիկանական համակարգի ներկայացուցիչներ։

Իրավապահներն ընդունում են, որ սա աննախադեպ գործ է՝ ծավալով, ուսումնասիրության նյութերով, ընդլայնվող շրջանակներով, աշխարհագրությամբ․ հետևաբար՝ քննիչների ներգրավում, նաև ծանրաբեռնվածություն ու տեխնիկական լուրջ բարդություններ են ենթադրում։

 

Սյուզի ԲԱԴՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031