ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանը հարցազրույց է տվել «Ժողովուրդ» թերթին եւ բացահայտել իր ծառայության ժամանակ կատարած աշխատանքների մի մասը: Չեմ կարող ասել, թե նրա բացահայտումներից որոնք են համապատասխանում իրականությանը, որոնք՝ ոչ: Ընդհանուր առմամբ, վստահ եմ, որ հատուկ ծառայությունները միշտ եւ ամենուր օգտագործվել են եւ օգտագործվում են իշխանության քաղաքական նպատակների համար, եւ Հայաստանն այդ առումով ամենեւին բացառություն չէ:
Որոշ տեղեկությունների վերաբերյալ թերեւս ինձ թույլ կտամ կասկածներ հայտնել: Օրինակ, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը Լուբյանկայից 2007 թվականին հայաստանցի գեներալին տեղեկացրել է, որ Ռուսաստանը ցանկանում է մեր երկրում հեղափոխություն անել կամ՝ որ Սերժ Սարգսյանը ԱԱԾ վարչության պետին հայտնել է, թե որ շրջաններն է ուզում հանձնել Ադրբեջանին:
Բայց ենթադրենք, որ գեներալի բոլոր պատմածները ճիշտ են: Ինձ այլ հարց է հետաքրքրում՝ արդյո՞ք նա, թեկուզ պաշտոնաթող լինելով, իրավունք ունի բացահայտելու այն տեղեկությունները, որոնք իմացել է ի պաշտոնե՝ ԱԱԾ-ում ծառայելու ընթացքում: Օրինակ՝ ո՛ր գործակալի միջոցով է տեղեկություններ հավաքել մեր երկրում աշխատող ԱՄՆ դիվանագետների մասին: Արդյո՞ք մարդիկ, ԱԱԾ ծառայության ընդունվելիս, ստորագրություն չեն տալիս այն մասին, որ իրենց աշխատանքի բերումով ստացած տեղեկություններն իրավունք չունեն հրապարակելու: Արդյո՞ք անվտանգության սպան, թեկուզ պահեստում գտնվող, չպիտի ենթարկվի զինվորական կարգապահությանը:
Ճիշտ ասած, ես նման դեպք Հայաստանի պատմության մեջ չեմ հիշում: Անվտանգության նախկին բարձրաստիճան սպաները, անկախ նրանից, թե ում էին քաղաքականապես համակրում, որքան գիտեմ, չեն խոսել իրենց նախկին ծառայության մասին: Անգամ ԱԱՊՎ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, որքան էլ արտառոց լինեն նրա ներկայիս գնահատականները, խոսում է իր քաղաքական ընդհանուր ընկալումների եւ ոչ թե այն մասին, թե ինչ է նա իմացել իր ծառայության ժամանակ:
Տիգրան Բարսեղյանը պատմում է, ըստ էության, ենթադրյալ հանցագործությունների (օրինակ, ապօրինի գաղտնալսումների) մասին: Բայց ինձ թվում է՝ այդ ամենը նա պետք է պատմի ոչ թե լրագրողներին, այլ իրավապահ մարմիններին, եւ գեներալից ցուցմունք վերցրած քննիչներն են, որ պիտի որոշեն՝ ո՛ր մասն է այդ ցուցմունքներից հրապարակման ենթակա, որը՝ ոչ:
Կարդացեք նաև
Գուցե ես ինչ-որ բան չեմ հասկանում, բայց կարծում եմ, իշխանությունները պետք է այս հարցերում կարգուկանոն հաստատեն: Գուցե այն, ինչ ասում է պաշտոնաթող գեներալը, հաճելի է նրանց ականջի համար: Բայց պետությունը եւ օրվա իշխանությունը տարբեր բաներ են: Իշխանությունները գալիս-գնում են, պետությունը, հուսով եմ, հավերժ է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
հավերժ լինելու համար, նախ պէտք է որ գոյութիւն ունենայ. դժբախտաբար, ըսելու ձեւ չէ. որեւէ լուրջ եւ առարկայական վերլուծման եզրակացութիւնը լինելու է որ անկախացած Հայաստանի մէջ տակաւին պետութիւն չէ կազմաւորուած – եւ երաշխիք չկայ որ նախատեսելի ապագային, գոյանայ -, ալ ուր մնաց պետական ըմբռնողութիւն. հետեւաբար, բնական է որ ոչ միայն իշխանութիւնները, այլ նոյնիսկ անձնաւորութիւններ շփոթուին «պետութեան» հետ.
Լուրեր էին պտտվում (90-ականների սկզբին), թե Լյուբյանկայի բանտում շտկեցին Լևոն Տեր Պետրոսյանի ատլանտը, որ գանգը ամուր կանգնած մնա, հետո նոր լայն օձիքով ուղարկեցին Հայկական ՍՍՀ:
90-ականների սկզբին խոսակցություններ կային, որ ԽՍՀՄ ՊԱԿ-ի ղեկավար Կրիուչկովը Լևոն տ-Պետրոսյանին նվիրել է զրահապատ Mercedes մակնիշի մեքենա:
Դաշնակցական թերթերից մեկը տպել էր ԼՏՊ-ի անձնական քարտը (լուսանկարով) `որպես ԽՍՀՄ ՊԱԿ-ի սպա:
92-ին լուրեր էին շրջանառվում, որ ԼՏՊ-ն գաղտնի համաձայնել է ադրբեջանցի ղեկավարության հետ ՝ Արծվաշենը փոխանակել Քյարքիի հետ, որն իրականացրել են հանրապետության ներկայիս հերոսներ Վազգեն Սարգսյանը և Յուրի Խաչատուրովը:
1993-ին լուրեր էին շրջանառվում, թե երբ Վանո Սիրադեղյանը աշխատանքի վերցրեց իր մոտ Սերժ Սարգսյանին, նա (Սերոժը) հոսքագծի վրա դրեց իր ղեկավարած տեղեկատվական կենտրոնի արխիվից քաղաքացիների անձնական քարտերի վաճառքը:
Թվում էր, թե ժողովուրդը պարզապես բամբասում է:
Արամ Աբրահամյանը, ԼՏՊ-ի պաշտոնական խոսնակն էր, չի կարող պատկերացնել թե ինչպե՞ս կարող է հետախուզության նախկին աշխատակիցը հանուն ճշմարտության, հանուն արդարության, հանուն քաղաքացիների, ի շահ հայրենիքի հրապարակայնորեն բացահայտել սրիկաներին:
Եթե Փաշինյանի օրոք չդատապարտվեցին Լևոն Տեր Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և դրանց մեղսակիցները, ապա այդ ցուցակը կթարմացվի իրենով (Փաշինյանով):
Հայերը լինում են երկու տեսակ’ հայկական ազգանուններով ոչհայեր, որոնք ծառայում են այլ ազգերի հատուկ ծառայություններին եւ իսկական հայեր,որոնք ծառայում են իրենց խղճին, իսկական հայերի ցավը տանեմ:
Էտ մարդու խոսալը տարօրինակ էր, մի տեսակ ոնց որ 6-րդ դասարանի աշակերտի կանգնանցեն աթոռին անգիր ասի։ Լրիվ ոչ ադեկվատ վիճակում ոնց որ գտնվեր։
Ստեղ ավելի շատ իշխանությաննա պետք մեղադրել ով հանուն իր քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու պատրաստա ամեն ինչի ընդունել ծառայություն ցանկացած ոչ ադեկվատ մարդուց լինի էս գեներալը թե Նաիրի Հունանյանը։
Իսկ որ Արման Բաբաջանյանը իր ԶԼՄ-ներով իշխանության համարա աշխատում, պատրաստա անել ցանկացած կեղտոտ պատվեր, անգամ ինքնա խոստովանում, նու մի քիչ գլամուր փաթեթավրոմամբ, թե բա մենք բուֆեռ ենք և այլն։
Եթե իշխանության խաղը չի ուրեմն էտ մարդու դեմ պիտի առնվազն գործ հարուցված լիներ պետական գաղտնիք հրապարակելու համար։