Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը հայտարարել է Հայոց ցեղասպանության ժխտմանը միտված աշխատանքները առավել ակտիվացնելու մասին. Ermenihaber

Դեկտեմբեր 20,2019 23:33

Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մալայզիայում լրագրողների հետ հարցազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան բացել է իր արխիվները և ցանկանում է այս հարցը դուրս հանել քաղաքականության ոլորտից:

Լրագրողի այն հարցին, թե Թուրքիան առաջիկայում նոր քայլեր ձեռնարկելու՞ է այս թեմայի առնչությամբ, Էրդողանը ասել է, որ իր վարչապետության տարիներին Թուրքիան շատ լուրջ նախաձեռնությամբ է հանդես եկել:

«Անշուշտ, հակառակ կողմից (Հայաստան- խմբ.) այդպիսի լուրջ, շոշափելի պատասխան չստացանք: Մի որոշ ժամանակ այդ գործընթացը այսպես շարունակվեց, և ոչ մեկ էլ չկարողացավ բացել արխիվները: Չեն կարող բացել այն, ինչը չունեն: Նրանք Հարվարդում աննշան, սիմվոլիկ արխիվներ ունեն, Ֆրանսիայում նույնպես փոքր արխիվներ ունեն: Նույնիսկ Հայաստանը իր մոտ այդպիսի լուրջ արխիվ չունի: Մեր զինված ուժերի արխիվում այս պահին 1 մլնից ավել փաստաթուղթ կա»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Նա նշել է, որ նախկինում բազմիցս առաջարկել են, որ Հայաստանից գիտնականների խումբ մեկնի Թուրքիա և հետազոտություններ անցկացնի, սակայն թուրքական կողմի այդ «մարտահրավերը» անպատասխան է մնացել: Ըստ Էրդողանի՝ հայկական կողմի՝ առաջարկը չընդունելու պատճառն այն է, որ նրանք տեսնում են և գիտեն, որ դա իրենց օգտին չի լինելու:

Էրդողանը նշել է, որ հաջորդիվ իրականացվելիք քայլերի շրջանակներում Թուրքիան խումբ է ձևավորել, որը պետք է զբաղվի այս աշխատանքներով և խմբին ցանկության դեպքում կարող են միանալ նաև միջազգային հանրության ներկայացուցիչները:

«Թուրքական պատմագիտական ընկերությունը այս հարցում շատ ավելի գործուն և ակտիվ  դարձնելով՝ պետք է մեր աշխատանքներն ավելի ուժեղացնենք փաստագրական ֆիլմերի (նյութերի) միջոցով: Ցանկանում ենք այս հարցը շատ ավելի ամուր հիմքերի վրա դնել՝ դրա վերաբերյալ որոշ ակադեմիական աշխատությունները քաջալերելով», -հայտնել է Էրդողանը:

Աղբյուր`    memleket.com.tr/ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031