Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ստանձնել ԵԱՏՄ-ում ոսկերչական ոլորտի զարգացման պատասխանատվությունը
Սանկտ Պետերբուրգում, Բորիս Ելցինի անվան նախագահական գրադարանում կայացած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, նիստը նախագահող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը եւ կոլեգիայի նախագահի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ, այդ երկրի նախկին վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի թեկնածությունը:
Բացի այդ, հաստատվել են մինչեւ 2025 թվականը միության գործունեության հիմնական ուղղությունները, հաստատվել են մի քանի սկզբունքային համաձայնություններ: Դրանցից մեկը, մասնավորաբար, վերաբերվում է կենսաթոշակներին: Այսուհետ ԵԱՏՄ անդամ երկրների թոշակառուները հնարավորություն կստանան իրենց հասանելիք կենսաթոշակը ստանալ ԵԱՏՄ անդամ այն երկրում, որտեղ կնախընտրեն բնակվել ծերության տարիներին` անկախ նրանից թե ԵԱՏՄ անդամ ո՞ր երկրում են իրենք աշխատել երիտասարդ տարիքում: Որոշում է կայացվել նաեւ, ԵԱՏՄ շրջանակներում, ծառայությունների մատուցման ոլորտում, փոխգործակցությունների դյուրացման մասին:
Ամփոփելով ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարիները, ՀՀ վարչապետը դրանք արդյունավետ գնահատեց եւ տեղեկացրեց, որ Հայաստանն այսօր հանդես է եկել առաջարկով`ԵԱՏՄ յուրաքանչյուր երկիր ստանձնի որեւէ ոլորտի զարգացման պատասխանատվությունը: Վարչապետը տեղեկացրեց, որ Հայաստանը պատրաստակամ է ԵԱՏՄ-ում ստանձնել ոսկերչական ոլորտի զարգացման պատասխանատվությունը
Կարդացեք նաև
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ