Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Լեւոն Քոչարյանը՝ 60 ստորագրության մասին. «Մեկը չկա, որ համաձայնություն տված չլինի»

Դեկտեմբեր 20,2019 17:54

«Գեթ մեկը չկա, որ համաձայնություն տված չլինի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով շոու-բիզնեսի 60 ներկայացուցիչների ստորագրություններին, որոնցով պահանջում են ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին:

Լեւոն Քոչարյանն ասաց, թե ապացույց ունեն, որ այդ անձինք բոլորը համաձայնություն են տվել, ապացույցն էլ չեն հրապարակել նրանց վատ դրության մեջ չդնելու համար։

Նունե Եսայանի եւ նրա ամուսնու՝ Ավո Խալաթյանի հետ սրճարանում հանդիպման տեսանյութի մասին էլ Քոչարյանն ասաց՝ նրանց այդ սրճարանում պատահական է  տեսել, մոտեցել, նստել, խոսել, ինչի մասին՝ չի հիշում, իսկ տեսանյութը՝ 2 ամսվա է:

Նա ասաց՝ եթե ինչ-որ մարդիկ կան, որ ստորագրել են կամ համաձայնություն են տվել ստորագրել մի տեքստի տակ, որին ծանոթ չեն եղել, ապա ինքը ներողություն է խնդրում, չգիտի ում թերացումն է, բայց նման բանը գրեթե բացառում է. «Մարդ կար, ասում էր՝ չեմ ստորագրել, այո, ֆիզիկապես չի ստորագրել, բայց միացել է: Ու էդ հեռարձակումը որ եղավ՝ սոցցանցում, մեդիան, մարդիկ մեղավորի զգացողությունը… ով որ հետ է կանգնել, չեմ մեղադրում, հասկանում եմ, հանրային մարդիկ են, քննդատությունն ավելի ծանր է իրենց համար»:

Լեւոն Քոչարյանն ասաց՝ իր կինը՝ երգչուհի Սիրուշոն ստորագրությունները դնելու համաձայնություն ստանալու գործում ներդրում է ունեցել։

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով 60 հազար քաղաքացու ստորագրությունների մասին էլ՝ արդյոք դրանք կեղծված են, թե՞ ոչ, Ազնավուրի անունը շահարկելով են ստացել, Լեւոն Քոչարյանն ասաց. «Ազնավուրի մասին առաջին անգամ եմ լսում: Ինձ թվում է, եթե լավ աշխատեն՝ 60 հազարից շատ կլինի: Նաեւ օնլայն է եղել, կարծում եմ դրան մասնակցել են արտերկրի քաղաքացիները»:

Այսօր Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին  գրավի դիմաց ազատ արձակելը մերժվեց:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031