Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Լեւոն Քոչարյան. «Չկա մի ցուցմունք, որ կուզեինք փոխել, միակ անհամաձայնությունը, հայրս ասել է՝ Աշոտ Կարապետյանը, ինչ-որ տուժողի հարց է»

Դեկտեմբեր 20,2019 17:15

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը երեկ հրապարակված տեսանյութը կասկածելի է համարում, ինչպես նաեւ հենց երեկ դրա հրապարակելն է կասկածելի համարում: Այս մասին Քոչարյանն ասաց լրագրողներին՝ Վերաքննիչ դատարանում, հոր՝ գրավով ազատ արձակելու միջնորդության մերժումից հետո:

Երեկ ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը իր գրասենյակ է հրավիրել Մարտի 1-ի տուժողներից մեկին եւ առաջարկել հրաժարվել ցուցմունքից:

Լեւոն Քոչարյանն այս տեսանյութի հետ կապված իր վարկածները ներկայացրեց.«2 տարբերակ եմ տեսնում: Մեկը՝ ինչ-որ մարդ, որ հայտնվել է որպես աջակից, ինչպես մնացածները, սովորաբար, որ համախոհ են, եւ բնականաբար, այդ մարդկանց ամեն ինչը ստուգվում է, գալիս են, գնում: Մի տարբերակ էլ՝ հատուկ նպատակով այդ մարդուն ուղարկել են, ձայնագրել են՝ շահարկելու համար»:

Լեւոն Քոչարյանի մյուս վարկածն է.«Ի սկզբանե, նույնիսկ այդ մարդու հայտնվելն է ինչ-որ հանգամանքներում եղել ու էլի պայմանավորված: Առաջ չեմ ընկնի այս տարբերակի վրա, բայց ոչինչ պետք չէ բացառել, նկատի ունենալով այս իշխանությունների գործելաոճը: Մենք 2 տարի է պնդում ենք, որ հայրս կամ մենք, երբեւէ նպատակ չենք ունեցել, որ ինչ-որ ցուցմունք, որ  կա գործի մեջ, կուզեինք փոխվեր: Միակ անհամաձայնությունը հայրս ասել է՝ Աշոտ Կարապետյանը ինչ-որ մի նախադասություն, ինչ-որ տուժողի հարց է…  Անհասկանալի է, թե  դա ինչ ձեւ պետք է փոխվի կամ մեզ վնասվի: Դա աբսուրդ է, էն էլ ինչ-որ նման բան անի մի մարդ, որին ճանաչում ենք 3 ամիս: Ինչո՞ւ է դա երեկ արվել: Գտնում եմ, որ այսօրվա որոշման վրա ազդելու նպատակ է ունեցել»:

Տեսանյութում որպես Քոչարյանի աջակից հանդես եկող անձին Լեւոն Քոչարյանը ճանաչում է անձամբ, ասաց.«Ինչպես շատերին՝ բարեւում ենք, եղել է՝ մոտեցել են, ինչ-որ հարցեր են քննարկել, ծրագրեր առաջարկել փողոցային պայքարի հետ կապված: Ու ինչքան ժամանակ է կա փողոցային պայքարը, այդ ժամանակի ընթացքում կային մարդիկ, որ ինչ-որ սխալ են պահել իրենց, խոստումներ են տվել, առաջ են գնացել, էդ մարդկանց մեր շարքերից… խնդրել ենք, ասել ենք՝  շնորհակալություն, է՛լ պետք չի գալ:  Այնպես չէ, որ աջակից է՝ գրանցվում է, թուղթ է ստանում: Ինչ-որ մարդիկ են, գալիս են, տարբեր են, ամեն մեկը մի պատկերացում ունի: Մեկը գալիս է, մտածում է՝ հետագայում կարող է իշխանություն լինես, ինքն էլ դրա մեջ լինի, մյուսը… Ես չգիտեմ. իշխանությունները հորս ամեն գնով կալանքի տակ են պահում, ճնշում գործադրում դատարանի վրա: Ցածր, ճղճիմ քայլ է այս ամենը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031