Այսօր՝ դեկտեմբերի 20-ին «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ Տիգրան Բարսեղյանը, անդրադառնալով ՀՀ ԱԱԾ կողմից Հայաստանում արտերկրից օժանդակվող հասարակական, քաղաքական կազմակերպությունների գործունեության վերահսկմանը, մատնանշել է նաև Սամվել Բաբայանի անունը՝ նրան մեղադրելով «ռուսների օժանդակությամբ հարցեր լուծելու մեջ՝ կապված նաև Արցախի հետ»:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ Տ. Բարսեղյանի հայտարարությունը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև Ս. Բաբայանի պատիվը, արժանապատվությունն ու համբավը արատավորելու նպատակով արված հրապարակային արտահայտություն է:
Ուստի, ԱԱԾ-ականից պահանջում ենք ներկայացնել իր ասածը ապացուցող փաստեր կամ հրապարակավ հերքել իր հայտարարությունը:
Հ.Գ. Նախկին ԱԱԾ-ական չի լինում:
Կարդացեք նաև
Սամվել Բաբայանի մամլո ծառայություն