Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ընդհատեց Ալեքսանդր Լուկաշենկոյին. մոռացել էր շնորհավորել

Դեկտեմբեր 20,2019 17:28

«Լավ տրամադրությամբ ենք տարին փակում, կա փոխհամաձայնություն օրակարգի բոլոր հարցերի շուրջ. սա լավ նշան է, լավ մթնոլորտ է, որ համաձայնություն կա բոլոր հարցերի շուրջ»,- Սանկտ Պետերբուրգում մեկնարկած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` առաջարկելով ժամանակ չկորցնել եւ անմիջապես անցնել փաստաթղթերի ստորագրմանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սանկտ-Պետերբուրգում, Բորիս Ելցինի անվան նախագահական գրադարանում, այսօր տեղի է ունենում Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը: Նիստը սկսվեց նախատեսվածից մոտ երկու ժամ ուշացումով: ԵԱՏՄ թե՛ նեղ, թե՛ ընդլայնված կազմերով նիստերին մասնակցում է նաեւ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Նա ԵԱՏՄ-ի ստեղծման գաղափարակիրներից է:

Հայաստանի նախագահության չորս տարիները ԵԱՏՄ-ում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարծում է՝ դրական էին: Նաեւ կարծում է, որ «այդ ոգով կշարունակենք մեր հետագա համագործակցությունը»:

Մինչ Նիկոլ Փաշինյանի ելույթը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ողջույնի խոսքում վստահություն հայտնեց, որ նախատոնական հանդիպումն արդյունավետ կլինի` հետագա պայմանավորվածությունների մասով:

Երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սկսեց խոսել` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհատեց նրան, մոռացել էր շնորհավորել Բելառուսի` ԵԱՏՄ-ում նախագահությունը ստանձնելու առիթով:

Ալեքսանդր Լուկաշենկոն էլ դրական գնահատեց Հայաստանի նախագահության շրջանը ԵԱՏՄ-ում, եւ նախագահող կազմի չորս տարիների աշխատանքը: Ասաց` կարծում է` բոլորի տպավորությունն է փոխանցում:

Ի դեպ, ԵԱՏՄ-ում նախագահությամբ Բելառուսը կհամակարգի տեխնիկական հարցեր, ՌԴ-ի համակարգման ոլորտում կմնան առեւտրային հարցերը, տնտեսական որոշ ոլորտներ կմնան Հայաստանի համակարգման ներքո:

Նիստի օրակարգում 12 հարց էր, որոնք նախապես համաձայնեցված էին եւ շատ արագ ստորագրվեցին, նիստի աշխատանքներն էլ բավականին կարճ տեւեցին:

Այլ մանրամասները`տեսանյութում:

https://www.facebook.com/aravot.am/videos/456676635253819/

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2020-ի մայիսին, Մինսկում:

Օրակարգային հարցերի ստորագրման արարողությունից հետո ՌԴ նախագահը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին պարգեւատրեց Բարեկամության շքանշանով` ԵԱՏՄ-ի աշխատանքներում անձնական մեծ ներդրման համար: Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ-ում «բավական լավ աշխատանքային մթնոլորտ է ստեղծել»՝ թեժ քննարկումները կառուցողական եւ համընդհանուր համաձայնության հուն տեղափոխելով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Սանկտ Պետերբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031