ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ստյոպա Սաֆարյանի՝ Հանրային խորհրդի պաշտոնում նշանակումը դրական է գնահատում: «Այս տարիներին նրա աշխատանքը քաղաքացիական հասարակության կայացման գործընթացքում շատ կարեւոր եմ համարում, նաեւ՝ նրա գործունեությունն առհասարակ»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Լիլիթ Մակունցը:
Լրագրողների նկատառմանն ի պատասխան, որ իշխող ուժը ՀԽ նախկին ղեկավար Վազգեն Մանուկյանին քննադատում էր քաղաքական հայտարարություններ անելու համար, եւ որտեղ է երաշխիքը, որ Ստյոպա Սաֆարյանն այդ առումով անկողմնակալ է լինելու, Լիլիթ Մակունցը նախ նշեց՝ չի տեսել, որ որեւէ պաշտոնյա նման քննադատություն հնչեցնի:
«ՀԽ-ի գործունեությունը պայմանավորված չի եղել անձերի՝ քաղաքական հայտարարություններ անել-չանելով, այլ նրանով, թե ինչով է զբաղված ՀԽ-ն: Սա այն հարցն է, որ հնչել է քաղաքական թիմի ներսում»,-հավելեց Լիլիթ Մակունցը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ