Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներդրումները լուրջ պրոբլեմ են դարձել Հայաստանի տնտեսության համար». Խոսրով Հարությունյան

Դեկտեմբեր 20,2019 17:03

«Կառավարությունը չի փորձում վերլուծել, թե ինչն է պատճառը, որ ներդրումներ չունենք, փոխարենը փորձում է ամեն կերպ քողարկել, թե իրավիճակը շատ լավ է ու մտահոգվելու որևէ առիթ չկա»,- ներդրումների բացակայության մասին խոսելիս «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:

Հարությունյանը նշեց, որ թյուր է այն կարծիքը, թե բավական է հայտարարել, որ մենք արեցինք հեղափոխություն և կոռուպցիոն նախկին համակարգը վերացրեցինք, և աշխարհում պոտենցիալ բոլոր ներդրողները վազելու են Հայաստան։

«Ներդրումներ գրավելու համար պետք է համակարգ։ Մեկը տնտեսական դիվանագիտությունն է՝ մեր դեսպաններն այսօր ներդրողներով չեն զբաղվում, նրանք այդպիսի հանձնարարություն էլ չեն ստանում։ Տնտեսական դիվանագիտությունը՝ որպես համակարգ, չկա։ Եվ վերջապես, ես կարծում եմ ժամանակն է գիտակցենք, որ հեղափոխությունը պրոպագանդելով մենք ներդրողների չենք գայթակղում։ Կարծում եմ ճիշտ հակառակը, որևէ ներդրող հեղափոխական միջավայրում ներդրումներ չի կատարում։ Ներդրումները լուրջ պրոբլեմներ են դարձել Հայաստանի տնտեսության համար։ Եթե փորձենք տնտեսական հատվածն ամփոփել՝ համար մեկ խնդիրը ներդրումներն են։ Չկա համակարգ, որն ինքնաշխատ կարող է գործել ներդրումներ ներգրավելու ուղղությամբ»:

Սոնա Քաբաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031