Հայաստանում շուտով իր դռները կբացի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը:
Համալիրի տարածքը ներառելու է ԹՈՒՄՈ լաբորատորիաների օրինակով կրթական ծրագրավորման ենթակառուցվածքներ, STEM (գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և մաթեմատիկա) հետազոտությունների լաբորատորիա, կոնֆերանսների դահլիճ և եկամտաբեր առևտրային տարածք՝ կենտրոնի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով:
ԹՈՒՄՈ լաբորատորիաները բաց կլինեն համալսարանական ուսանողների և երիտասարդ մասնագետների համար՝ վերջիններիս հնարավորություն ընձեռելով ձեռք բերել STEM առարկաների հետ կապված կիրառական և ժամանակակից հմտություններ՝ իրենց 18 տարեկանը լրանալուն պես: