Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՊՀ-ում կան հատուկ ծառայությունների, ԿԳԲ-ի հետ աշխատող ամբիոնի վարիչներ ու դեկաններ, ինձ կանչել էին, Վլադիմիր Պուտինի հետ կապված հարցեր էր տալիս». Դավիթ Պետրոսյան

Դեկտեմբեր 20,2019 16:54

Այսօր ակտիվիստ, «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը կրթական ոլորտի բարեփոխումների թեմայով ԱԺ լսումների ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց:

Նա ասաց. «Մինչեւ հիմա ԵՊՀ-ում կան հատուկ ծառայությունների, ավելի ճիշտ՝ ԿԳԲ-ի հետ աշխատող ամբիոնի վարիչներ ու դեկաններ: Ինձ անձամբ էդ ԿԳԲ-ի աշխատողը ժամանակին կանչել էր ու ասում էր՝ բա դու որ սենց ակտիվ ես, չե՞ս մտածում, որ կարող ա ինչ-որ խնդիրներ լինեն: Ինձ Վլադիմիր Պուտինի հետ կապված ինչ-որ հարցեր էր տալիս ու ես չէի հասկանում, թե ինչո՞ւ Վլադիմիր Պուտին, ոչ թե Էմանուել Մակրոն կամ ուրիշ երկրի ղեկավար: Հատուկ բաժին կա համալսարանում ԱԱԾ-ի: Երբ ես պարոն Վանեցյանին հարցրեցի, ինքն ինձ սկզբում ասաց՝ չկա, հետո ասաց՝ կա: Ինձ ասացին, որ տարկետման հարցերով է էդ բաժինը զբաղվում, բայց երբ ինձ հրավիրել էին, ես արդեն բանակից զորացրված էի, այդպես էլ չեմ հասկանում էդ կառույցի իմաստը: Մինչեւ էս կարեւոր հարցերի մասին մենք չխոսենք, էն կարեւոր գաղափարների մասին, որ մենք խոսում ենք, էդ չի իրականանա, որովհետեւ եթե մենք էս դուռը փակենք գնանք, էլի էս հարցի մասին ենք խոսելու, խնդիրը քաղաքականացված է: Կան դեկաններ, որ աշխատում են նույն ԱԱԾ-ի հետ, կան ամբիոնի վարիչներ, որ աշխատում են: Իրենք ճնշում են ուսանողներին: Մինչեւ հիմա էդ դեկանները, եթե ուզեն, կարան դասադուլներ էլ կազմակերպեն, ուսանողներ ունեն, որ իրենք ուղղակի գնահատականները շարում են, հետո էդ ուսանողները մտածում են պետք է շնորհակալություն հայտնեն, ու դա հեղափոխությունից առաջ էլ եմ տեսել, հիմա էլ եմ տեսնում»:

Դավիթ Պետրոսյանը խոսելով բուհերում քրեական բարքերի մասին՝ ասաց. «Այդ լավտղայական, քյառթուական բաները պետք է բուհից վերանան: Դասախոսները հաճախ իրենց ավելի թույլ են զգում, քան ինչ-որ կերպարներ նույն կուրսում: Ու լավ սովորող ուսանողները ամբիոնի մոտից մեկ-մեկ չեն կարողանում խոսան, որովհետեւ էդ նույնը զապադլո է ամբիոնի մոտից խոսելը, մի քանի հոգի վերջում նստած ծաղրում են: Մինչեւ քրեական այս մշակույթի հետ կապված հարցերը չլուծենք, ակադեմիական մթնոլորտ ունենալու հետ կապված լուրջ խնդիրներ են լինելու»:

«Իմ քայլի» պատգամավոր Սոնա Ղազարյանը, արձագանքելով Դավիթ Պետրոսյանին՝ ասաց, որ պատգամավորական գործիքը կօգտագործի՝ պարզելու, թե ԱԱԾ-ն համալսարանում ինչ գործունեությամբ է զբաղված:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031