Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մշակույթի գործիչները քաղաքական ձեւով են մտնում գործընթաց». Տարոն Սիմոնյան

Դեկտեմբեր 20,2019 16:41

«Երաշխավորության ինստիտուտի պարագայում նորմալ եմ գնահատում, որ մարդիկ երաշխավորությամբ են հանդես գալիս: Բայց սա թող չդառնա քաղաքական քայլ»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Մարտի մեկի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար ստորագրահավաքին մշակույթի եւ արվեստի գործիչների մասնակցությանը, ասաց ԼՀԿ պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանը:

«Այլ բան է, երբ ասում են՝ գտնում ենք, որ քաղաքական հետապնդում է տեղի ունենում, դրա համար նա պետք է ազատ արձակվի»,-նկատեց նա: Տարոն Սիմոնյանի խոսքով. «Եթե այդ անձինք քաղաքական ձեւով են մտնում այս գործընթաց, կարծում եմ՝ մշակույթի մարդիկ պետք է հնարավորինս հեռու պահեն իրենց քաղաքականությունից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031