Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանն ազատ չի արձակվի  

Դեկտեմբեր 20,2019 16:16

Քիչ առաջ Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ:

Հիշեցնենք` նոյեմբերի 7-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել։

Այս որոշման դեմ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Վերաքննիչ քրեական դատարանին բողոք է ներկայացրել:

Վերաքննիչ դատարանը որոշեց՝ նոյեմբերի 7-ի  որոշումը թողնել ուժի մեջ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ի տարբերութիւն ուրիշների, ես հեշտօրէն եւ թեթեւօրէն չեմ ըսեր այսպիսի բաներ, սակայն այս պարագային ճիշդ տեղին է, եւ ամենայլն հանդարտութեամբ հաստատում եմ՝ այս ծայրագոյն անիրաւութեան հաւաքական պատիժը պիտի վիճակուի համայն երկրին, Վերեւից: Օրը որ գայ, յիշելու էք այս խօսքերս: Թող անէծք համարուի, եթէ կ’ուզէք: Մեծ մասամբ անհաւատ եւ անԱստուած բնակչութեամբ երկրի մը մէջ, կարող է որ շատ բան չնշանակէ այս մօտեցումը, սակայն այդ ալ ըսածիս տրամաբանութեան մաս կը կազմէ: Նաեւ գիտակից եմ որ այս մեկնաբանութիւնս իսկ հրճուանք պիտի պատճառէ այն անձերին, որոնց համար Ամանորի մեծագո՜յն հաճոյքը պիտի լինի որ այս մարդը այդ պահին բանտումն է, եւ իր համակիրների Կաղանդն ալ այս ձեւով մռայլ է լինելու: Բարի վայելում, բարի զուարճացում:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031