Դեկտեմբերի 19-ին «Այբ» կրթական հիմնադրամի նոր՝ ութերորդ գումարման հոգաբարձուների խորհուրդն անդրանիկ նիստում ՀԽ նախագահ է ընտրել Արամ Փախչանյանին։
Արամ Փախչանյանը «Այբ»-ի համահիմնադիրներից է, «Այբ» դպրոցի տնօրենը և «ABBYY» ընկերության փոխնախագահը, մի շարք հիմնադրամների ու ընկերությունների խորհուրդների անդամ։
Նոր խորհուրդը ձևավորվել է դեկտեմբերի 12-ին և գործելու է 2 տարի։ ՀԽ կազմում ընդգրկված է յոթ անդամ. ներհամայնքային ընտրությունների արդյունքում հիմնադրամի կառավարման ղեկավար մարմնում համախմբվել են մարդիկ, ովքեր գիտակցում են յուրաքանչյուրի կյանքում կրթության կարևորությունը և կամենում ստեղծել որակյալ ու բազմակողմանի կրթական միջավայր:
«ԱՅԲ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ