Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանը 2020թ. 20 ամենաթեժ ուղղությունների ցանկում. Suitcase

Դեկտեմբեր 20,2019 16:10

Բրիտանական Suitcase ճամփորդական պարբերականը ներկայացրել է 2020թ. 20 ամենաթեժ ճամփորդական ուղղությունները՝ Երևանը դասելով 20-րդ տեղում:

«Երևանում տեղացիներով լի ավանդական պանդոկները մրցակցում են եվրոպական ոճի գինու բարերի հետ: Խորհրդային շրջանի շենքերը ստացել են ժամանակակից տեսք, իսկ նորաձևությունը՝ հիփսթերներից մինչև «բաբուշկաներ»: Հայաստանի մայրաքաղաքը հակասությունների քաղաք է և գործողությունների փեթակ: Որպես սկզբնակետ վերցրեք Հանրապետության հրապարակի պարող շատրվանները»,- խորհուրդ են տալիս մասնագետները:

Առաջին հնգյակում հայտնված ուղղություններն են Գույանան, Չիլին, Անգլիան, Պորտուգալիան, Պորտլենդը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031