Այսօր կրթական ոլորտի բարեփոխումների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր ելույթում խոսելով խնդիրների մասին, ասաց, որ ուսուցչության մեջքը ջարդեց այն որոշումը, որ պարտադրվեց, որ դպրոցներում պետք է դասավանդեն միայն մանկավարժականի դիպլոմ ունեցողները:
Հանեցին մասնագետներին ու բերեցին կասկածելի կրթությամբ, բայց դիպլոմով մարդկանց. «Իմ խոնարհումը բազմաթիվ ուսուցիչներին, բայց մենք ունենք բազմաթիվ տգետ ուսուցիչներ: Ասում են՝ մեր հասարակությունը չի ընտրում արհեստը, ընտրում է բարձրագույն կրթությունը: Ես առարկում եմ, նա բարձրագույն կրթությունը չի ընտրում, նա ընտրում է դիպլոմը, որովհետեւ գիտի՝ դիպլոմով կարող է մի 5 Վարդան Ղուկասյան բուծել մի ուրիշ ԱԺ-ում, որը քրիստոնեական արժեքներից խոսելով՝ Գյումրիի ամբողջ հիշողության լանդշաֆտը լցրել է իր պատկերով արձանախմբերով եւ պատմություն է վերարտադրում՝ չիմանալով էդ պատմությունը: Դա ինձ համար մոդելային կերպարներից մեկն է, որը պարբերաբար մի ԱԺ-ից մյուսը ժառանգություն ենք ստանում»:
Այս խոսքերից հետո ԱԺ նիստերի դահլիճում սկսեցին ծափահարել տիկին Խառատյանին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ