«Նա խորը գիտելիքներ ունի, վաղուց եմ ճանաչում: Իհարկե, չեմ ողջունում գաղափարը, որ նա տարանջատումներ է անում հանրության մեջ եւ վերաբերմունքը, որ նա ԶԼՄ-ների հանդեպ է դրսեւորել, բայց հույս ունեմ, որ այս ամենը նա մի կողմ կթողնի, որովհետեւ պատասխանատու աշխատանքի է անցել»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին՝ «Ստյոպա Սաֆարյանը սոցցանցում քաղաքական ուժերի մասին հայտարարություններ է անում, ԶԼՄ-ներին բաժանել է ցանկալիների եւ անցանկալիների, ինչպե՞ս նա կարող է Հանրային խորհուրդը դարձնել կառավարության եւ արտախորհրդարանական ուժերի համար հարթակ, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր շեշտել», ասաց ԼՀԿ պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/2812485828819381/
Հիշեցնենք, որ ՀԽ նոր նախագահն է Ստյոպա Սաֆարյանը: «Եթե այս ընթացքում տեսնենք, որ Ստյոպա Սաֆարյանն այս ուղղությունից շեղվում է, կբարձրաձայնենք»,-վստահեցրեց Տարոն Սիմոնյանը: Հարցին՝ «ՀԽ նախորդ նախագահ Վազգեն Մանուկյանը շեղվե՞լ էր ուղղությունից», Տարոն Սիմոնյանը պատասխանեց. «ՀԽ-ն որոշ խնդիրների առնչությամբ երբեմն չէր կատարում այն ակնկալիքը, որը հանրությունն ուներ, եւ բողոքի ալիքը տեղափոխվում էր փողոց: Եթե այսօրվա ՀԽ-ն էլ չկատարի իր գործառույթը, հարց կառաջանա՝ պե՞տք է նման մարմին, թե՞ ոչ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ