Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Հայաստանում անպատժելիության մթնոլորտ չի կարող լինել․ Լոռու մարզպետ

Դեկտեմբեր 20,2019 15:39

Դեկտեմբերի 19-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց շուրջ 3 տասնյակ բնակիչ մարզի բոլոր տարածաշրջաններից: Այս անգամ ևս հարցերի գերակշռող մասը սոցիալական բնույթի էին, սակայն քիչ չէին նաև համայնքների ղեկավարների և տարբեր պաշտոնյաների անօրինական գործողությունների դեմ ուղղված բողոքի արտահայտությունները: Մարզի ղեկավարն ի պատասխան նշեց, որ Նոր Հայաստանում անպատժելիության մթնոլորտ չի կարող լինել և առաջարկեց համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել, որոնք կուղղորդվեն իրավապահ մարմիններին:

Մարզի ղեկավարին դիմեցին նաև աշխատանքի տեղավորման, բնակարանային պայմանների բարելավման, անձնական բնույթի և այլ հարցերով:

Ա. Ղուկասյանը հենց տեղում լուծում տվեց ֆինանսական աջակցության վերաբերյալ, ինչպես նաև սոցիալական բնույթի այլ խնդիրների: Մի շարք հարցերի վերաբերյալ մարզի ղեկավարն առաջարկեց համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել՝ դրանք հանգամանորեն ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով լուծում տալու նպատակով:

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031