Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀ դատական դեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ տալով միակողմանի մեկնաբանություն. Սամվել Բաբայանի գրասենյակ

Դեկտեմբեր 20,2019 15:24

Անդրադառնալով դեկտեմբերի 19-ի նիստից հետո Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե վարչական դատարանը հերթական անգամ հետաձգել է որոշման կայացումը՝ հրաժարվելով ընդունել Արցախի քաղաքացիությունից Ս. Բաբայանին զրկելու որոշման անօրինականությունը, ըստ այդմ՝ նաև նրա իրավունքների վերականգնումը, ԱՀ դատական դեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ տալով միակողմանի մեկնաբանություն:

Սամվել Բաբայանն ընդդեմ ԱՀ Ոստիկանության վիզաների վարչության  վարչական գործով ս.թ. դեկտեմբերի 19-ի նախնական դատական նիստը հերթական անգամ հետաձգվել է, այո´, հայցվոր Սամվել Բաբայանի ներկայացուցիչների միջնորդության հիման վրա:

Դատարանի կողմից գործի փաստերը ի պաշտոնե պարզելը վարչական դատավարության օրենսգրքի պահանջն է: Ս. Բաբայանի գործով փաստական ապացույցները դատարանը պահանջել է վարչական մարմնից նախորդ նիստին (սեպտեմբեր ամսին), որից մի քանի օր անց ստացել է պատասխանը, սակայն հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը ակնհայտ թերի է և ոչ վերաբերելի: Փաստական այսպիսի տվյալների հիման վրա որոշում կայացնելը ակնհայտորեն հակասում է հայցվոր կողմի շահերին:

Ուստի, հիմք ընդունելով վարչական մարմնի, տվյալ դեպքում՝ ԱՀ զինվորական կոմիսարիատի՝ միջնորդությանը տված ոչ ամբողջական պատասխանը՝ հայցվոր կողմը ստիպված է եղել ներկայացնելու հերթական միջնորդությունը՝ պահանջելով, որ դատարանը ԱՀ պաշտպանության նախարարությունից պահանջի 2006 թվականի սեպտեմբերի 8-ին նախորդող և անմիջապես հաջորդող ժամանակահատվածներում Սամվել Բաբայանին զինվորական հաշվառումից հանելու համար հիմք ծառայած փաստաթղթերը։

Սույն միջնորդությունը բխում է անձի ազատ, արդար, ողջամիտ  ժամկետներում գործի քննության իրավունքի իրացման անհրաժեշտությունից՝ նկատի ունենալով այն, որ ակնկալվող դատական ակտով իրավունքի վերականգնումը հայցվորին անհրաժեշտ է իր ընտրական իրավունքի իրականացման համար։

Հայտնի է, որ 2020 թվականի մարտ-ապրիլ ամիսներին անցկացվելու են ԱՀ Նախագահի և Ազգային Ժողովի համաժամանակյա ընտրություններ։ Համապետական ընտրություններում որպես թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ է դատական կարգով վերականգնել հայցվոր Ս. Բաբայանի խախտված իրավունքները, քանի որ կայացվելիք դատական ակտը փաստական իրավաբանական հետևանք կարող է ունենալ մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից թեկնածուների առաջադրումը  նախատեսող ժամկետի ավարտը:

Ըստ էության չհերքելով գործի շրջանակներում տեղի ունեցած 8 նախնական դատական նիստից 7-ը կողմերի միջնորդություններով, ընդ որում 6-ը՝ Սամվել Բաբայանի ներկայացուցիչների  նախաձեռնությամբ հետաձգելը, այնուամենայնիվ, արձանագրում ենք, որ անձի՝ ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունքի իրացումը կապված է վարչական մարմնի անգործության հետ:

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031