Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արարատի մարզում էլ կան հեղափոխությանը դիմադրող օջախներ. Գարիկ Սարգսյան

Դեկտեմբեր 20,2019 14:55

Այսօր, տարին ամփոփելու նպատակով, մարզպետարանում ասուլիս հրավիրած Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպիսի՞ իրավիճակ է Արարատի մարզպետարանում, կա՞ն հեղափոխությանը դիմադրողներ, ինչպես որ կառավարության՝ դեկտեմբերի 12-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետական ողջ համակարգը դիմադրում է հեղափոխությանը:

Մարզպետն ասաց, որ Արարատի մարզը բացառություն չէ եւ դեռեւս կան դիմադրող օջախներ. «Կան աշխատակիցներ, որոնք պետական համակարգում նախկինում աշխատել են ոչ թե աշխատավարձ ստանալու, այլ, այդ դիրքն օգտագործելով, տարբեր մեխանիզմներով հավելյալ եկամուտներ ստանալու համար»:

Նրա խոսքով, նման աշխատակիցների հայտնաբերելիս, որոնք իրենց կառույցի  ենթակայությամբ են աշխատում, միջոցներ են ձեռնարկում. «Եթե փոքր է մեղքը, փորձում ենք սկզբի համար խոսակցություն ունենալ ու բռնել այդ ձեռքը կամ խոսել, եթե նպատակահարմար է՝ այլեւս չշարունակի աշխատել, իսկ եթե մեղքը շատ մեծ է, դիմում ենք իրավապահ մարմիններին, որպեսզի քննությունը պարզի, թե նրանք ինչ պատիժ պետք է կրեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031