Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը Սանկտ-Պետերբուրգում են, բայց չեն հանդիպի

Դեկտեմբեր 20,2019 14:47

Այսօր ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում`Սանկտ-Պետերբուրգում կայանալու է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը: Նախատեսված են նիստեր նեղ եւ ընդլայնված կազմերով: Ընդլայնված կազմով նիստին կմասնակցի նաեւ Մոլդովայի նախագահը: Ընդլայնված կազմով խորհրդի նիստում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը:

ԵԱՏՄ շրջանակներում նախատեսված է նաեւ փաստաթղթի ստորագրում: Թե ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվելու, լրագրողներին դեռ հայտնի չէ:

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կհաջորդի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին կմասնակցեն նաեւ Ադրբեջանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի նախագահները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունից նաեւ աշխատանքային ճաշ կմատուցվի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների համար:

Այս միջոցառումների շրջանակներում ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումներ նախատեսված չեն:

Հիշեցնենք, ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի վերջին նիստը կայացել էր Երեւանում, հոկտեմբերի 1-ին, նեղ և ընդլայնված կազմով։ Նիստի շրջանակում ստորագրվել է ԵԱՏՄ–Սինգապուր ազատ առևտրի մասին համաձայնագիրը։

Ընդլայնված կազմով նիստին մասնակցում էին նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:

Տեղեկացնենք, որ ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1–ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։ ՀՀ-ն չորս տարի նախագահում էր միությունը՝ մինչև 2019-ը։ 2020-ին ԵԱՏՄ-ն կնախագահի Բելառուսը:

https://www.facebook.com/aravot.am/videos/456676635253819/

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Սանկտ Պետերբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031