Հարցին, թե Արարատի մարզի Դաշտավան գյուղում կոկորդիլոսաբուծարան հիմնելու մտադրություն ունեցող «Արմոն» ընկերությունը հե՞տ է կանգնել իր ներդրումային ծրագրից, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը պատասխանեց. «Ոչինչ չեմ կարող բացառել, սա բիզնես ներդրումային ծրագիր է: Բիզնեսն իր համար շուկա ընտրելիս շատ զգույշ է, ուղղակի մի բան կարող եմ ասել՝ երբ ծրագիրը բարձրաձայնվեց մեր հասարակության կողմից միանշանակ չընդունվեց»:
Գարիկ Սարգսյանն այսօր մարզպետարանում ասուլիս էր հրավիրել՝ տարին ամփոփելու:
Մարզպետը նաեւ ասաց. «Ցանկացած ներդրողի չենք խոչընդոտելու իր ծրագրերը իրականացնելու մեր մարզում: Մեր գործառույթների շրջանակներում պատրաստ ենք համագործակցել ցանկացած ներդրողի հետ, մեր իրավասության շրջանակներում կփորձենք կյանքի կոչել եւ նրանց ծրագիրն իրականացնել»:
Մարզպետից հետաքրքրվեցին՝ ունի՞ բարեկամներ իր ղեկավարած կառույցում, Գարիկ Սարգսյանը պատասխանեց՝ այո՛, իմ զարմիկն է, որն իմ օգնականն է:
Արդյոք այս տարի՞ էլ պարգեւատրումներ ստանալու են մարզպետարանի աշխատակիցները, մարզպետն ասաց, որ այո, քանի որ պարգեւատրումներով փորձում են փոխհատուցել ցածր աշխատավարձերը:
Կարդացեք նաև
Գարիկ Սարգսյանն ասաց, որ Ամանորի միջոցառումների համար մարզպետարանը հատկացված միջոցներ չունի. «Միջոցառումները նախատեսում եւ իրականացնում են համայնքները»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ