Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ լուրջ մաքրել ենք կրթության բյուջեն էն բալաստից, որ մինչեւ հիմա գոյություն է ունեցել». Արայիկ Հարությունյանը՝ նախկինների՝ յուրայիններին գործի տեղավորելու պրակտիկայի մասին

Դեկտեմբեր 20,2019 13:22

«Մի հատ ուշադրություն դարձրեք բյուջեին. Մենք շատ մեծ ծախսային փոփոխություններ ենք իրականացրել մասնավորապես 2020-ի համար: Վերջին 10 տարիների ընթացքում 10 տոկոսով ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը, որն իրենք իրենց վրա զգացել են, դա շինծու հաշվարկային բարձրացումը չի, որ դրված է լինում բյուջեում, իրենք կոնկրետ զգացել են իրենց վրա, մենք հատկացրել ենք դրա համար լրացուցիչ 10 մլրդ դրամ: Բայց մի հատ նայե՞լ եք՝ միջնաժամկետ ծախսային ծրագրերում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել: Տեղի են ունեցել 0 փոփոխություններ, այսինքն, մենք բյուջեից, այս մեծ փոփոխություններն իրականացնելու համար պահանջել ենք զրո դրամ, ինչո՞ւ»,- այսօր «Կրթության ոլորտի բարեփոխումներն, առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով ԱԺ լսումների ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան այսպիսի հարցադրում արեց ու ինքն էլ իր հարցին պատասխանեց. «Որովհետեւ շատ լուրջ մաքրել ենք կրթության բյուջեն էն բալաստից, որ մինչեւ հիմա գոյություն է ունեցել»:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ ամբողջությամբ, իհարկե, չեն մաքրել ու հիշեցրեց բազմաթիվ քրգործերի մասին, որի արդյունքում բյուջեն մաքրվում է. «Մենք ունենք ավել հաստիքներ, կրթական համակարգը տարբեր քաղաքական պրոցեսներում ծառայեցվել է յուրայիներին աշխատանքի տեղավորելու եւ աշխատավարձով ապահովելու համար: Հիմա մենք դա մաքրել ենք»:

Արայիկ Հարությունյանը հանրակրթության մասին խոսելով, ասաց, որ պետական չափորոշիչի փոփոխություն են անում ու հաջորդ տարվա սեպտեմբերից կսկսեն դրա փորձարկումը. «Առարկայական ծրագրերը եւ դասագրքերը կփոխվեն մինչեւ 2023-ը, որոշ առարկաների դեպքում այդ փոփոխությունները հիմա անում ենք, բայց համակարգային բնույթ դրանք չեն կրում, հաջորդ տարվանից կսկսենք փորձարկումները համակարգային փոփոխությունների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031