Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմիկ Աբրահամյանը զառամյալ մարդ է եւ առանց բժիշկների չի կարողանում մի քայլ անել. «Նա բժիշկ էր, բժիշկների հսկողության տակ էլ աշխատում էր». «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 20,2019 13:14

Մինչ մեղադրանք առաջադրելը «Հայկական ժամանակ»-ը զրուցել էր Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանի հետ։

– Պարո՛ն Դիլբանդյան, ի՞նչ դիրքորոշում ունի Աբրահամյանը իրեն վերագրվող կասկածանքի շուրջ։

– Իմ պաշտպանյալը կասկածանքը չի ընդունում, քանի որ այն շինծու է: Որեւէ փաստական տվյալ չկա այդ կասկածանքը հիմնավորելու համար, այն հիմնված է մեկ-երկու անձանց ցուցմունքների վրա, որոնց ես չեմ ճանաչում, այդ ցուցմունքների բովանդակությունն էլ ինձ հայտնի չէ, բացի այդ, նախաքննություն է, ես չեմ կարող այս մասին խոսել։

– Այսինքն՝ Աբրահամյանի դեմ գործում ցուցմունքներ կա՞ն։

– Գործում շատ ապացույցներ կան, որ նաեւ իր օգտին են, բայց կան նաեւ ցուցմունքներ, որոնք, ըստ իս, արժանահավատ չեն, հակասում են գործում եղած ապացույցներին, եւ փարատում են հիմնավոր կասկածն ամբողջությամբ։

– Պարո՛ն Դիլբանդյան, օրեր առաջ լրագրողների հետ զրույցում Աբրահամյանը հերքել էր իր առնչությունը երեխաների ապօրինի որդեգրման դեպքին, սակայն նախաքննական մարմինը, փաստորեն, կասկածներ, ամեն դեպքում, գտավ։ Այս առիթով ի՞նչ կասեք։

– Որդեգրումն  ընդհանրապես իրականացվում է այլ մարմինների կողմից, դրա համար գոյություն ունի դատարան, գոյություն ունեն Արդարադատության նախարարություն, Սոցապ նախարարություն եւ այլ հաստատություններ։ Նրանք  են իրականացնում գործընթացները։

– Ձեր պաշտպանյալը մինչ այս հարցաքննվե՞լ էր։

– Իմ պաշտպանյալը մինչեւ ձերբակալվելը ընդհանրապես որեւէ կարգավիճակ չուներ, եւ որեւէ քննչական գործողություն նրա մասնակցությամբ չէր իրականացվել։ Նույնիսկ որպես վկա ցուցմունք տալ չի եղել, հայտարարել են ձերբակալման մասին, ինչից հետո ցանկացել են որպես կասկածյալ հարցաքննել, բայց նա, իհարկե, հրաժարվել է ցուցմունք տալուց՝ օգտվելով իր լռելու իրավունքից՝ միաժամանակ դիրքորոշում արտահայտելով կասկածանքի վերաբերյալ։

Սամվել Դիլբանդյանը նշեց նաեւ, որ Ռազմիկ Աբրահամյանը զառամյալ մարդ է եւ առանց բժիշկների չի կարողանում մի քայլ անել. «Նա բժիշկ էր, բժիշկների հսկողության տակ էլ աշխատում էր։ Հիմա եթե մենք 76 տարեկան մարդուն տանում ենք ՔԿՀ՝ առանց այդ հսկողությունների, ես չեմ կարող ասել, թե ինչ ծանր հետեւանքներ կարող են առաջանալ անձի կյանքի համար»։

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031